«Անի Պլազա Հոթել»-ը Հայաստանի խոշորագույն հյուրանոցն է, որը տեղակայված է Երևանի հենց սրտում` Սայաթ-Նովա պողոտայում: Մեր 262 սենյակները և բազմաթիվ ծառայությունները ամբողջովին Ձեր տրամադրության տակ են:

Մեր Մասին

Հաճախորդներին ամենաբարձր մակարդակով սպասարկելու և լավագույնը մատուցելու մեր ավանդույթները ձևավորվել են տասնամյակներով: Հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանի մայրաքաղաք Երևանը մտապահել են հենց «Անի» հյուրանոցի իրենց պատուհանի համայնապատկերով: Մեր սենյակներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Հայաստանի խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռը և Երևանի գլխավոր ճարտարապետական արժեքներից մեկը` Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի շենքը:

«Զվարթնոց» օդանավակայանից «Անի Պլազա Հոթել» կարելի է հասնել 10-15 րոպեի ընթացքում: Հաշված րոպեների ընթացքում այստեղից ոտքով կարելի է հասնել Երևանի ամենասիրելի զբոսաշրջային վայրեր` Ազատության և Հանրապետության հրապարակներ, Կասկադ համալիր, Հյուսիսային պողոտա, Մատենադարան, Պատմության թանգարան և այլն: Մեր հարևանությամբ են գտնվում նաև քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորաններն ու բուտիկները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել և արդյունավետ գնումներ կատարել:

Տարեկան հաշվետվությունը կարող եք բեռնել այստեղ:

Սենյակներ
Մեկտեղանոց
Երկտեղանոց
Անի Քինգ
Անի Թվին
Ջունիոր Սուիթ
Դելյուքս
Ընտանեկան Լյուքս
Սեմի Սուիթ
Պանորամա
Ստատուս Սուիթ
Previous Next
Ծառայություններ

Կոնֆերանս սրահներ

Մեր լիարժեք կահավորված չորս ժամանակից կոնֆերանս սրահները հարմար են ամենատարբեր տիպի միջոցառումների կազմակերպման համար: Այս լուսավոր և ընդարձակ սրահներում, որոնք հագեցած են համաժամանակյա թարգմանության խցերով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, հնարավոր է պատշաճ մակարդակով անցկացնել մինչև 350 հոգու մասնակցությամբ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, համաժողովներ, ինչպես նաև հարսանյաց ու ծննդյան արարողություններ:

Համարներ

Իր 262 սենյակներով «Անի Պլազա Հոթել»-ը հանրապետության ամենամեծ հյուրանոցն է: Մեր ընդարձակ սենյակները կգոհացնեն ինչպես բիզնես հաճախորդներին, այնպես էլ զբոսաշրջիկներին ու ընտանիքներին, որոնք նախընտրում են ջերմությունն ու հարմարավետությունը:

Սնունդ և ժամանց

«Անի» ռեստորանում Դուք հնարավորություն ունեք ճաշակելու հայկական խոհանոցի լավագույն ճաշատեսակները, ինչպես նաև վայելելու ավանդական եվրոպական ուտեստները: Մեր հյուրանոցի տարածքում ազատ ժամանակը հաճելի միջավայրում անցկացնելու համար գործում են նաև.

  • Լաունջ բարը
  • «Սնեժինկա» սրճարանը:
  • Գարդեն Բար

 

           Այլ ծառայություններ

  • Համարների սպասարկում
  • Տարադրամի փոխանակման կետ
  • Ավտոմատ գանձման մեքենա (ATM)
  • Տուրիստական գործակալություն
  • Չհրկիզվող պահարաններ
  • Զարդերի վաճառափեղկեր
  • Հյուրերի սպասարկման բաժին
  • Տաքսի ծառայություն
  • Լվացք / Քիմ. մաքրում / Խոնավ մաքրում
  • Ուղեբեռի պահասենյակ
  • Առավոտյան արթնացնելու ծառայություն
  • VIP ծառայություն

Առողջություն և գեղեցկություն

«Անի Պլազա» հյուրանոցում մենք հոգ ենք տանում Ձեր լավ ինքնազգացողության և հրաշալի տեսքի համար` առաջարկելով հետևյալ ծառայությունները.

  • Փակ լողավազան` 18x6 մ մակերեսով և 1.5մ խորությամբ: Այն ապահովված է օզոնային և ուլտրամանուշակագույն մաքրման տեխնոլոգիայով *Լողավազան այցելելիս լողի գլխարկը պարտադիր է:
  • Շոգեբաղնիք *Լողավազանը և շոգեբաղնիքը փակ են երկուշաբթի օրերին:
  • Մարզասրահ 
  • «Relax» SPA սրահ
  • Սոլյարի
  • Մերսման սրահ
  • Գեղեցկության սրահ
Հատուկ առաջարկներ

Այս պահին հատուկ առաջարկներ չկան:

Կապ

Հեռ՝ (+374-10) 589 500, (+374-10)-589 700,

Ֆաքս՝ (+374-10) 565 343

Էլ. փոստ՝ info@anihotel.com, reservation@anihotel.am, sales@anihotel.am

Keep in touch