ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան

Անի Պլազա հյուրանոցը Երևանի սրտում հյուրընկալում է այցելուների սերունդների` սկսած 1970 թվականից: Հյուրանոցը տարիների ընթացքում աճել է քաղաքին զուգընթաց, հյուրընկալելով սերնդեսերունդ հերթագայվող ճանապարհորդների, հանդիպումներ, տոնախմբություններ եւ մշակութային միջոցառումներ` մնալով Երեւանում հյուրընկալվելու մնայուն հասցեներից մեկը:

Անի Պլազա հյուրանոցն իր դռներն է բացել 1970 թվականին, սկսելով հյուրընկալության պատմություն, որը շարունակվել է հյուրերի սերունդների եւ փոփոխվող Երեւանի միջոցով: Ի սկզբանե կոչվելով Անի հյուրանոց եւ գործելով Ինտուրիստ համակարգի շրջանակներում 1970 –1991 թվականներին, այն հետագայում վերաբացվել է որպես Անի Պլազա հյուրանոց 1999 թվականին:
Բացման առաջին տարիներից, հյուրանոցն ընդունել է հյուրերի Հայաստանից եւ արտասահմանից, դառնալով ոչ միայն գիշերակացի, այլ նաեւ` հանդիպումների, մշակութային առնչությունների եւ հանրային միջոցառումների հարթակ: Տասնամյակների ընթացքում, դրա սենյակներն ու սրահները հյուրընկալել են միջազգային հյուրերի, նկարիչների, երաժիշտների, մարզիկների եւ Երեւանում անցկացվող խոշոր միջոցառումների մասնակիցների:
Անի Պլազա հյուրանոցն այսօր էլ շարունակում է այդ ավանդույթը, երեւանյան հյուրընկալության ոլորտում իր ունեցած երկարամյա դիրքը համադրելով ժամանակակից ճանապարհորդների կարիքների հետ:

Ստեղծվելով Երևանի շինարարական բուռն զարգացման ժամանակաշրջանում, Անի հյուրանոցը նախագծվել է ճարտարապետներ Էդուարդ Սաֆարյանի, Ֆենիքս Դարբինյանի եւ Ֆելիքս Հակոբյանի կողմից: Շինությունը դարձել է քաղաքի այդ դարաշրջանի ամենանշանավոր կառույցներից մեկը, իսկ 1970 թվականին` հյուրանոցը դրվատանքի է արժանացել ԽՍՀՄ Ճարտարապետների միության կողմից:

Անի անվանումը կապված է հայկական պատմական քաղաքի հետ, որը Բագրատունիների օրոք հռչակվեց մայրաքաղաք: Հյուրանոցի գործունեության առաջին տարիներից, այդ կապը դարձավ դրա նույնականացման մասը, ինչը նաեւ արտահայտվում է հյուրանոցի խորհրդանիշներում:
Այսօր, Անի Պլազա հյուրանոցն առաջարկում է 261 սենյակ եւ լյուքս, հանդիպումների եւ միջոցառումների դյուրադարձ տարածքներ, ընթրիքի եւ հանգստի հարմարություններ, եւ ծառայությունների ընդարձակ ցուցակ` հյուրանոցի ներսում: Դրա կենտրոնական դիրքը հյուրերին թույլ է տալիս մոտ լինել Երեւանի մշակութային, գործարար եւ ընթրելու վայրերին:
Անի Պլազա հյուրանոցը դասակարգված է որպես չորս աստղանի հյուրանոց` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից:
Անի Պլազա հյուրանոցը` Դալի եւ Ք Հոլդինգի հյուրընկալման պորտֆոլիոյի մաս է
Անի Պլազա հյուրանոցը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում` Երեւանի կենտրոնում, ինչը հասանելի հեռավորության վրա է քաղաքի հայտնի վայրերից, ինչպիսիք են` Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը, Հյուսիսային պողոտան, Հանրապետության հրապարակը, Կասկադը, ինչպես նաեւ` առեւտրի, ընթրելու եւ մշակութային շատ հաստատություններ:
ՀԱՍՑԵ
Սայաթ-Նովա պողոտա 19, Երևան, Հայաստան
Օպերայի և բալետի թատրոն
Մոտ 5–6 ր. քայլելով · 0,4–0,5 կմ
Հյուսիսային պողոտա
Մոտ 7 ր. քայլելով · 0,55 կմ
Հանրապետության հրապարակ
Մոտ 12 ր. քայլելով · 1,1 կմ
Կասկադ համալիր
Մոտ 14–15 ր. քայլելով · 1,1 կմ