
Սենյակներ և Լյուքսեր
Գտեք Երևանում կեցության Ձեզ հարմար տեղը
Քաղաքում պարզապես գիշեր անցկացնելու հարմարավետ սենյակներից մինչև ընդարձակ լյուքսեր. Երևանում հարմարավետ կեցության համար կարող եք ընտրել 261 սենյակներից կամ լյուքսերից յուրաքանչյուրը, որոնք դասակարգված են ինը խմբում: Յուրաքանչյուր խմբում առանձնացված են ներսենյակային կիրառական հարմարություններ` Երևանի սրտում կեցության ողջ առավելությամբ:

Մեկտեղանոց համար
17 մ²
Հարմարավետ եւ արդյունավետ դասավորված սենյակ՝ աշխատելու տարածությամբ, առանձին սանհանգույցով եւ Երեւանում պատշաճ կեցության համար բոլոր անհրաժեշտություններով:

Երկտեղանոց համար
21 մ²
Հարմարավետ քաղաքային սենյակ` աշխատելու եւ հանգստանալու տարածությամբ, ինչպես նաեւ` Անի Պլազա հյուրանոցի ամենօրյա հարմարությունները վայելելու համար:

Թվին համար
21 մ²
Կիրառական և հարմարավետ տարբերակ` համատեղ կեցության համար, որն ունի աշխատելու տարածություն և Երևանի կենտրոնում հարմարավետ կեցության համար անհրաժեշտ ամեն ինչ:

Պանորամա սուիթ
36 մ²
Հյուրընկալ լյուքս` առանձին պատշգամբով, հանգստի տարածությամբ և հարմարություններով, որոնք թույլ կտան Ձեզ ստանալ առավելագույնը Ձեր երևանյան հյուրընկալումից:

Անի Քինգ
40 մ²
Ընդարձակ սենյակ` հանգստանալու և աշխատելու հարմարավետ տարածություններով, որն ապահովում է հավելյալ մակերես` Երևանում Ձեր կեսության ընթացքում:

Ջունիոր սուիթ
40 մ²
Ընդարձակ լյուքս` աշխատելու և հանգստանալու տարածությամբ, որին հավելվում է հարմարավետ նստելատեղը և սենյակի հոգատար դասավորությունը:

Անի Թվին
40 մ²
Ընդարձակ չափով և մանրամասնորեն դասավորված` Անի երկու մահճակալով ընդարձակ սենյակը համադրում է հանգստի ու աշխատանքային տարածությունները և կիրառական հարմարավետությունը` քաղաքային անդորր կեցության համար:

Ընտանեկան սուիթ
60–80 մ²
Ընդարձակ կացարան այն հյուրերի համար, ովքեր գնահատում են հավելյալ տարածությունը. հանգստի համար հարմարավետ տարածությամբ և կիրառական հարմարություններով` համատեղ կեցության համար:

Ստատուս սուիթ
101 մ²
Անի Պլազա հյուրանոցի ամենաընդարձակ լյուքսը` առանձին պատշգամբով, հանգստի տարածությամբ և մեծ մակերեսով` Երևանում առավել անկաշկանդ կեցության համար:

Ձեր կեցությունը Երևանի սրտում
Ընտրեք Ձեր կեցության ժամանակահատվածը և Անի Պլազա հյուրանոցը դարձրեք քաղաքը բացահայտելու Ձեր հիմնակետը: