Ժամանում և մեկնում
Մուտքագրում
14:00
Ելքագրում
12:00
Ինքնուրույն մուտքագրումը հասանելի չէ:
Հյուրընկալվողները կարող են կատարել մուտքագրման սովորական գործընթացը` ըստ ժամանման, հյուրանոցի անձնակազմի հետ միասին:

Այստեղ կարող եք գտնել կիրառական տեղեկատվություն` Անի Պլազա հյուրանոցում հյուրընկալվելու վերաբերյալ, ներառյալ` ժամանման եւ մեկնման ժամանակացույցը, ամրագրումները, չեղարկման պայմանները, վճարման եղանակները, մեքենաների կայանմանը, ընտանի կենդանիներին եւ հյուրընկալման այլ ծառայություններին վերաբերող տեղեկություններ:
Մուտքագրում
14:00
Ելքագրում
12:00
Ինքնուրույն մուտքագրումը հասանելի չէ:
Հյուրընկալվողները կարող են կատարել մուտքագրման սովորական գործընթացը` ըստ ժամանման, հյուրանոցի անձնակազմի հետ միասին:
Բանկային վավեր քարտը պարտադիր է` Ձեր ամրագրման երաշխավորման համար:
Ամրագրումները կարող են անվճար չեղարկվել ժամանումից 48 ժամ առաջ:
Այն չեղարկումները, որոնք արվել են ժամանումից մինչեւ 48 ժամ առաջ, ինչպես նաեւ` չժամանումները, ենթակա են վճարման` սենյակի մեկ գիշերվա համար սահմանված վճարի չափով:
Շվեդական սեղանի տարբերակով նախաճաշ (ներառված է սենյակի արժեքի մեջ)
Ա լա կարտ Անի ռեստորանում
Փակ լողավազանի հասանելիություն
Շոգեբաղնիքի հասանելիություն
Ֆիթնես կենտրոնի հասանելիություն
Անվճար Wi-Fi
Հավելյալ վճարումներ կարող են գանձվել այն ծառայությունների համար, որոնք ներառված չեն սենյակի արժեքի մեջ, օրինակ` ՍՊԱ ծառայությունները, բարից գնումները, ճաշը եւ ընթրիքը, եւ տեղում գործող կամ հյուրանոցային այլ ծառայությունները, որոնց արժեքը նշված է առանձին:
Անի Պլազա հյուրանոցն ընդունում է վճարումներ հետեւյալ եղանակներով.
Բանկային փոխանցում
Կանխիկով վճարումներ
Տեղում քարտային վճարում.
Առցանց
Անվճար փակ ավտոկայանատեղին հասանելի է տեղում: Խնդրում ենք նախապես տեղեկացնել հյուրանոցին, եթե ավտոկայանատեղու կարիք ունեք:
Անի Պլազա հյուրանոցում թույլատրված է ընտանի կենդանիների ներկայությունը` հավելյալ վճարի դիմաց:
Ուղեբեռի անվճար պահպանումը հնարավոր է ազատ տեղերի առկայության դեպքում եւ կարող է իրականացվել մինչև հյուրընկալվողի` հյուրանոցից մեկնելը: Խնդրում ենք տեղերի առկայության մասին տեղեկանալ ընդունարանում:
Չհրկիզվող պահարաններ առկա են հյուրանոցային բոլոր սենյակներում: Հյուրընկալվողները կարող են նաեւ խնդրել, որ իրենց իրերը պահուստավորվեն ընդունարանում, որտեղ առկա է ապահով պահուստարան, որը տրամադրվում է ըստ պահանջի:
Համացանցային անլար կապը հասանելի է անվճար` Անի Պլազա հյուրանոցի ողջ տարածքում: Համացանցային անլար կապը հասանելի է նաեւ Անի Պլազա հյուրանոցի հանդիպումների եւ միջոցառումների սրահներում:
Հյուրանոցում գործում է երեք վերելակ հյուրերի համար։
Անի Պլազա հյուրանոցը դասակարգված է որպես չորս աստղանի հյուրանոց` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից:
Անշարժ գույքի տեսակը.
Դասակարգում
Անի Պլազա հյուրանոցն առաջարկում է 261 սենյակ եւ լյուքս` դասակարգված ինը խմբում:
| Սենյակի տեսակը | Քանակը |
|---|---|
| Մեկտեղանոց համար | 76 |
| Երկտեղանոց համար | 5 |
| Թվին համար | 67 |
| Պանորամա սուիթ | 14 |
| Անի Քինգ | 18 |
| Ջունիոր սուիթ | 37 |
| Անի Թվին | 27 |
| Ընտանեկան սուիթ | 16 |
| Ստատուս սուիթ | 1 |
| Ընդամենը | 261 |
Հյուրանոցի տարածքում
Անի Պլազա հյուրանոցի տարածքում հասանելի նշված ծառայությունները մատուցում են տեղում գործող անկախ գործընկերները: Ներկա պահին հասանելի են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են`
Ֆիթնես կենտրոն
Սպա
Սրճարան
Գեղեցկության սրահ
Տարադրամի փոխանակում
Հուշանվերների խանութներ
Ավտոմեքենաների վարձույթ
Հասանելիությունը, աշխատանքային ժամերը, պայմանները եւ վճարի չափերը կարող են տարբերվել` կախված ծառայությունից:
Եթե ունեք բողոքներ` կապված հյուրանոցային ծառայությունների մատուցման հետ, խնդրում ենք նախ կապվել Անի Պլազա հյուրանոցի հետ, որպեսզի մեր թիմն ունենա հնարավորություն ուսումնասիրելու եւ արձագանքելու Ձեզ հուզող հարցերին:
Ցանկանու՞մ եք ճշտել ուղղություն, ստանալ տեղեկատվություն կամ օգնություն` Ձեր մնալու ընթացքում. Հյուրերի սպասարկման մեր թիմը հասանելի է ընդունարանում` պատրաստակամ օգնելու գործնական հարցերով, ներառյալ ուղղորդումը, տեղական խորհրդատվությունը, տոմսերի հետ կապված տեղեկությունները եւ հյուրընկալվողների այլ կարիքները:
Հյուրանոցում հյուրընկալման ընդհանուր դրույթները եւ պայմանները սահմանում են հյուրանոցում ամրագրումներին եւ հյուրանոցային ծառայություններից օգտվելուն վերաբերող ընդհանուր կանոնները:
ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ