Կազմակերպեք Ձեր միջոցառումը Երևանի կենտրոնում՝ օգտագործելով մեր չորս ժամանակակից կոնֆերանս սրահներն ու երեք աշխատանքային սենյակները։ Լուսավոր և ընդարձակ մեր սրահները հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ժամանակակից տեխնոլոգիաներով՝ նախատեսված մինչև 350 մասնակիցների համար։ Միկրոֆոնները և պրոյեկտորները կլրացնեն Ձեր գրավիչ շնորհանդեսները և սեմինարները, իսկ թարգմանիչները՝ աշխատելով առանձնացված թարգմանչական խցիկներում, կապահովեն, որ Ձեր ուղերձը հասանելի լինի առավել լայն լսարանին։
Աշխատանքային սենյակները հարմար են խմբային աշխատանքների, քննարկումների և թիմային համագործակցության համար՝ ստեղծելով ավելի ինտերակտիվ միջավայր։
Նստատեղերի դասավորությունը կարող է փոփոխվել՝ ըստ միջոցառման բնույթի՝ լինի դա համաժողով, սեմինար, վերապատրաստում, հանդիպում, ընդունելություն, տարեդարձ, հարսանեկան արարողություն կամ կոկտեյլ-հանդիսություն։
Մեր կոնֆերանս սրահների համալիրը գտնվում է հյուրանոցի առանձին հարկում՝ ապահովելով լիարժեք մեկուսացվածություն։ Նույնիսկ, ընդմիջման ընթացքում՝ հարակից լոբբիում, կարող եք վստահ լինել մասնակիցների հարմարավետության և անձնական տարածքի պահպանման հարցում՝ վայելելով թեյ կամ սուրճ։
Անկախ միջոցառման ձևաչափից՝ թույլ տվեք մեզ զբաղվել կազմակերպչական հարցերով։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած միջոցառում իրականություն դարձնելու գործում։