Մեր փորձառու և ջերմ անձնակազմը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ՝ ապահովելու, որ ճամփորդությունը Հայաստանում լինի հաճելի և անմոռանալի։ Դեռևս Ձեր թռիչքից առաջ կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ պատվիրելու անհատականացված ծառայություններ և կազմակերպելու սենյակի նախապատրաստումը՝ Ձեր նախասիրություններին համապատասխան։ Պատվիրեք նաև օդանավակայանից տեղափոխման ծառայություն, իսկ մնացածը վստահեք մեզ։
Մեր բարապանները սիրով կդիմավորեն Ձեզ հյուրանոցի մուտքի մոտ և կհասցնեն Ձեր ուղեբեռը մինչև սենյակ, այդ ընթացքում մենք կկատարենք գրանցման գործընթացը՝ հարթ և անխափան։ Անկախ նրանից՝ ճամփորդում եք միայնակ, թե մեծ խմբով, մեր ընդունարանը կարող է արդյունավետ կերպով կազմակերպել ողջ գործընթացը։
Հարմարավետ տեղավորվելուց հետո մեր արթնացման ծառայությունը կապահովի, որ ժամանակին արթնանաք և վայելեք համեղ նախաճաշը, պատրաստ լինելու Ձեր առավոտյան հանդիպմանը՝ հագուստով, որը թարմ լվացված և արդուկված է մեր լվացքատան ծառայության կողմից։
Երեկոյան հետաքրքիր զբաղմունք եք փնտրո՞ւմ։ Պարզապես դիմեք մեզ, և մեր անձնակազմն ամեն ինչ կանի, որ ապահովի Ձեզ տոմսերով՝ նույնիսկ ամենապահանջված միջոցառումների, կամ ամրագրի սեղան՝ Երևանի ամենահեղինակավոր ռեստորաններում։ Մեր տաղանդավոր թիմը միշտ տեղեկացված է քաղաքի լավագույն ժամանցի հնարավորություններից և մեծ հաճույքով կկիսվի իր գիտելիքներով Ձեզ հետ։
Մեր շուրջօրյա գործող ընդունարանը և հյուրերի սպասարկման ծառայությունը խոսում է բազմաթիվ լեզուներով և պատրաստ է կամուրջ դառնալ Ձեր և արտաքին աշխարհի միջև։ Անկախ նրանից՝ տաքսի եք պատվիրում, դրամարկղային հարցեր եք կարգավոում կամ ցանկանում եք արագ կազմակերպել հյուրանոցից դուրսգրման գործընթացը՝ մենք երաշխավորում ենք հաճելի և հարմարավետ հանգիստ Ani Plaza Hotel-ում՝ Ձեր այցի առաջին պահից մինչև վերջինը։