^
+374 10 589 500, +374 10 589 700 | WhatsApp/Viber/Telegram: +374 43 589 500
Ժամանաում

14

May
Մեկնում

15

May
Հյուրերի թիվ

1

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Ani Plaza Hotel

Բարի գալուստ Հանրապետության ամենամեծ և լավագույն հյուրանոցներից մեկը՝ Ani Plaza Hotel

Որպես Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի, ամենամեծ հյուրանոցը՝ Ani Plaza Hotel-ը ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։ Հյուրանոցն ունի կենտրոնական տեղակայվածություն քաղաքում՝ ընդամենը մեկ փողոց է բաժանում այն Օպերայի և բալետի ազգային թատրոնից, իսկ Կասկադ համալիրը գտնվում է տասը րոպե քայլելու հեռավորության վրա։ Այս վայրից կարելի է հիանալ քաղաքի շլացուցիչ համայնապատկերով և Հայաստանի սրբազան խորհրդանիշի՝ շքեղ Արարատ լեռան անզուգական գեղեցկությամբ։

Հյուրանոցը ապահովում է բարձրակարգ սպասարկում՝ հարմարեցված, նույնիսկ, ամենապահանջկոտ հյուրերի կարիքներին։ Այստեղ Ձեզ հասանելի են ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կոնֆերանս սրահներ, սպա և գեղեցկության սրահներ, լողավազան և մարզասրահ։

Սենյակներ

ANI PLAZA HOTEL

Իմացեք ավելին

Մեր մասին

Հարմարավետ տեղակայված մեր հյուրանոցը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեքենայով ընդամենը 15 րոպե հեռավորության վրա, և գտնվում է Երևանի կենտրոնում, որտեղից քայլելով հեշտությամբ կարող եք հասնել մայրաքաղաքի բոլոր հիմնական տեսարժան վայրեր: Հանրապետության հրապարակ զբոսնելիս՝ գնումներ կատարեք Հյուսիսային պողոտայի խանութներու, իսկ Հրապարակ հասնելուն պես հիացեք երգող շատրվանների հրաշալի լուսային շոուով և այցելեք Պատմության և արվեստի ազգային թանգարանը։ Անպայման գնացեք Մատենադարան՝ ծանոթանալու հին ձեռագրերի բացառիկ հավաքածուին և դրանց պատմությանն ու արվեստին։ Բացահայտեք Կասկադի բացօթյա թանգարանի աստիճանների մոտակայքում գտնվող քաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև բարերը։ Այս ամենը գտնվում է ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա Անի Պլազա հյուրանոցից։

Ani Plaza-ն համարվել է Երևանի լավագույն հյուրանոցը դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ, և շուրջ հիսուն տարի անց՝ իր առաջին դռների բացումից հետո, այն շարունակում է առաջարկել իր հյուրերին անզուգական նրբագեղություն և հմայք։ Մեր 262 ընդարձակ սենյակները նրբաճաշակ կահավորված են և հագեցած բոլոր ժամանակակից հարմարություններով, որոնք ակնկալում են մեր պահանջկոտ հյուրերը։ Դրանց թվում են՝ օդորակիչներ, 40-դյույմանոց խելացի հեռուստացույցներ արբանյակային ալիքներով, մինի-բար, Wi-Fi ինտերնետ, հեռախոս և դեպոզիտար արկղեր։

Մանրամասներ

Մեր ջերմ ու սրտացավ անձնակազմը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Ձեր այցը Հայաստան դառնա անմոռանալի։ Մենք ձգտում ենք միավորել դարերի ընթացքում ձևավորված հայկական հյուրասիրության ավանդույթները ժամանակակից միջազգային ծառայության բարձր չափանիշների հետ՝ Ձեզ ապահովելով լավագույն հանգստով։ Մեր շուրջօրյա գործող ընդունարանն ու կոնսերժի ծառայությունը պատրաստ են օգնել Ձեզ կազմակերպելու ամեն ինչ՝ սկսած օդանավակայանի տրանսֆերից մինչև համերգի տոմսեր և ընթրիքի ամրագրումներ։ Մեր փորձառու շեֆ-խոհարարը կզարմացնի Ձեզ՝ հայկական հնագույն բաղադրատոմսերի ժամանակակից մեկնաբանություններով և եվրոպական ուտեստներով։ Իսկ մեր լաունջ-բարը կատարյալ վայր է՝ աշխատանքային հագեցած օրվանից հետո հանգստանալու համար։ Յուրաքանչյուր աշխատակի անձնական նվիրումով մասնակցում է Ձեր ընդունելությանը՝ ձգտելով Ձեր հանգիստը դարձնել էլ ավելի հաճելի։

Ռեստորան

Այցելեք «Անի» ռեստորան և վայելեք նուրբ համերով լի ճաշատեսակների փառահեղ խնջույքը։ Համտեսեք իսկական հայկական ուտեստների իրական համը՝ զուգորդված եվրոպական և միջազգային սիրելի ու հայտնի ճաշատեսակների հետ։ Մեր շեֆ-խոհարարի յուրօրինակ մոտեցումը համադրում է ավանդույթն ու նորարարությունը՝ օգտագործելով թարմ տեղական բաղադրիչներ և խոհարարական առանձնահատուկ մոտեցում՝ ընդգծելով հայկական բնության բնորոշ օրգանական բույրերն ու համերը։ Տավարի, խոզի միսն ու կաթնամթերքը մատակարարվում են անմիջապես ֆերմայից՝ հավելելով յուրահատուկ համ ամեն ուտեստին և համեմելով դրանք Հայաստանի լեռնային բույրով։ Մեր տոլման, թարմ աղցանները, խորոված ձկնեղենը և կրակի վրա պատրաստված խորովածները երկար ժամանակ հաճելի հիշողություն կթողնեն՝ զարմացնելով Ձեր համային զգացողությունները։

Ընդունարան

Մեր փորձառու և բարեհամբույր անձնակազմը միշտ պատրաստ է աջակցել Ձեզ՝ դարձնելով Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում հաճելի ու անմոռանալի։ Կապվեք մեզ հետ մինչև Ձեր ժամանումը՝ նախապես կազմակերպելու անհատական սպասարկում, որպեսզի Ձեր սենյակը ամբողջությամբ համապատասխանի Ձեր պահանջներին և ակնկալիքներին։ Պատվիրեք նաև օդանավակայանից հյուրանոց տեղափոխման ծառայություն, իսկ մնացածը վստահեք մեզ։ Մեր պորտյեն սիրով կդիմավորեն Ձեզ դռան առջև և կտեղափոխեն Ձեր ուղեբեռը սենյակ, մինչ ընդունարանի աշխատակիցները կհոգան գրանցման ողջ գործընթացը՝ արագ և անխափան։ Անկախ նրանից՝ ճամփորդում եք միայնակ թե մեծ խմբով, մեր ընդունարանը լիովին պատրաստ է արդյունավետ և հարմարավետ գրանցման գործընթաց ապահովել։

Ստեղծեք անմոռանալի հիշողություններ մեզ հետ

Մեր բիզնեսներն

Dali & K-ն ընկերությունների խումբ է, որը նվիրված է Հայաստանում և Վրաստանում բարձրորակ արտադրանք և ծառայություններ մատուցելուն: Խումբն ունի միջազգային բիզնես հմտությունների լայն շրջանակ՝ սկսած հյուրանոցների կառուցումից և կառավարումից մինչև կաթնամթերքի արտադրություն, անասնապահություն և գինեգործություն:

Ani Plaza Hotel

Ani Grand Hotel

Ani Central Inn

Astoria Tbilisi

Բանդիվան Կաթ

Լվացքատան ծառայություններ

Pine Astoria