Ընդարձակ Թվին Սենյակներ Երևանի կենտրոնում
Ani Twin-ը իդեալական տարբերակ է ինչպես զույգերի, այնպես էլ գործընկերների համար, ովքեր միասին են այցելում Հայաստան։ Մեր Ani Twin սենյակներն ունեն ժամանակակից ձևավորրում, դրանք հարմարավետ են և նրբաճաշակ՝ ավելի քան բավարար տարածքով, որպեսզի Դուք երկուսով հանգիստ վայելեք Ձեր ժամանակը Երևանում։
Մինչև քառասուն քմ մակերեսով այս սենյակներում հյուրերը կարող են վայելել նույն հարմարավետությունը՝ անհատական քուին սայզ չափի մահճակալներով։ Թևածեք հաճելի երազների աշխարհ՝ մենակ կամ սիրելիի ընկերակցությամբ։
Սենյակի հատուկ կահավորումն ապահովում է բավարար տարածք՝ թե՛ Ձեզ, թե՛ Ձեր անձնական իրերի համար։ Ընթերցեք մեր հարմարավետ բազկաթոռներում նստած, աշխատեք սեղանի շուրջ և հիացեք Երևանի կենտրոնի տեսարաններով։ Ձեր սենյակում հասանելի է օդորակիչը, մինի-բարը, հեռախոսը, դեպոզիտար արկղերը, ինչպես նաև արդուկը և արդուկելու սեղանը։ Ժամանակակից և ընդարձակ լոգասենյակը՝ լոգախցիկով կամ լոգարանով, համալրված է վարսահարդարիչով և հայելով, բարձրորակ հիգիենիկ պարագաներով, օճառներով և շամպուններով, ինչպես նաև փափուկ բամբակյա սրբիչների ընտրանիով։
Ani Twin սենյակների հյուրերն կարող են անվճար և անսահմանափակ օգտվել լողավազանից, սաունայից և ֆիթնես կենտրոնի ծառայություններից։