Ջունիոր Սյուիթ Երևանի Կենտրոնում
Լիարժեք վայելեք Երևանի կենտրոնը՝ հանգստանալով մեր նրբաճաշակ և հարմարավետ Ջունիոր Սյուիթ սենյակում։ Այս ընդարձակ սենյակները հիանալի տարբերակ են Հայաստանում գործուղման մեջ գտնվող գործարարների համար։
Մինչև քառասուն քմ մակերես ունեցող այս սենյակն իդեալական է զբաղված ճանապարհորդների համար, ովքեր նախընտրում են հանգստանալ ընդարձակ տարածքներում։ Առանձնացված ննջարանն ու հյուրասենյակը հնարավորություն են տալիս հանգիստ աշխատել գրասեղանի շուրջ կամ կազմակերպել ոչ պաշտոնական հանդիպումներ՝ հարմարավետ բազկաթոռներում նստած, այնուհետև հանգստանալ մեր անկրկնելի քինգ սայզ չափի մահճակալներում։ Գիշերային հանգիստը երաշխավորված է՝ փափուկ սպիտակ բամբակյա սպիտակեղենով և թեթև կտորից կարված ծածկոցով։
Յուրաքանչյուր Ջունիոր Սյուիթ ունի լուսավոր լոգասենյակ՝ լոգարանով, մեծ հայելիով, վարսահարդարիչով և բարձրորակ օճառների, շամպունների ու հիգիենիկ պարագաների ամբողջական հավաքածուով, ինչպես նաև փափուկ բամբակյա սրբիչներով։
Ջունիոր Սյուիթ սենյակների հյուրերը կարող են անվճար և անսահմանափակ վայելե մեր լողավազանը, սաունան և ֆիթնես կենտրոնը։