Պանորամային Սյուիթ Երևանի Կենտրոնում
Անկախ նրանից՝ Հայաստան այցելում եք գործնական թե պարզապես հանգստի նպատակով՝ մեր Պանորամա սյուիթները պատրաստ են բավարարել Ձեր բոլոր պահանջները։
Մուտք գործելուն պես Ձեզ ողջունում է ընդարձակ հյուրասենյակը՝ նրբաճաշակ բազկաթոռներով, որտեղից կարելի է վայելել հիասքանչ տեսարաններ։ Սենյակը գտնվում է հյուրանոցի վերին հարկերում․ պանորամային պատուհաններից բացվում են շքեղ տեսարաններ դեպի Արարատ լեռը կամ Մայր Հայաստան հուշարձանը։ Ըստ ցանկության, կարող եք ընտրել երկու քուին սայզ չափի կամ մեկ քինգ սայզ չափի մահճակալներ ավելի հարմարավետ հանգստի համար։ Բոլոր մահճակալները համալրված են բարձրորակ բամբակյա սպիտակեղենով, փափուկ ու թեթև ծածկոցով, ինչպես նաև բարձերի ընտրանիով՝ անհատական նախընտրություններն բավարարելու համար։
Ընդարձակ լոգասենյակը պատված է բարձրորակ սալիկներով և ներառում է լոգարան և ցնցուղ, մեծ հայելի, և համալրված է բարձրորակ հիգիենիկ պարագաներով՝ օճառներ, շամպուններ, վարսահարդարիչ, փափուկ բամբակյա սրբիչներ ու լոգանքի խալաթներ։ Սենյակը համալրված է նաև օդորակիչով, արբանյակային հեռուստատեսությամբ, մինի-բարով, հեռախոսով, դեպոզիտար արկղերով, արդուկով և արդուկելու սեղանով։
Պանորամա սյուիթների հյուրերն անվճար և անսահմանափակ օգտվում են մեր լողավազանից, սաունայից և ֆիթնես կենտրոնից։ Ինչպես նաև այս համարների հյուրերին առաջարկվում է հատուկ երեկոյան մաքրության ծառայություն։ Մեր մաքրուհիների հավելյալ այցելությունը ապահովում է, որ սենյակը մշտապես լինի մաքուր և կոկիկ՝ ստեղծելով հանգստացնող և լիարժեք քնի համար նպաստավոր միջավայր։