Ստատուս Սյուիթ Երևանի Կենտրոնում
Այս սենյակը նախատեսված է մեր առավել պատվավոր և հարգարժան հյուրերի համար։ Ani Plaza Hotel-ի Ստատուս Սյուիթը շքեղ պենտհաուս է, որն առաջարկում է ցնցող տեսարաններ դեպի Երևանի կենտրոն։
Ստատուս Սյուիթի հյուրասենյակը և ննջասենյակը մարմնավորում են ժամանակակից էլեգանտության ոգին։ Վայելեք՝ հատակից մինչև առաստաղ ձգվող պանորամային պատուհաններից սենյակ ներթափանցող արևի ջերմ լույսը։ Հանգստացեք դիզայներական հարմարավետ բազկաթոռներում, դիտեք արբանյակային հեռուստատեսություն և հիացեք Երևանի ու Արարատ լեռան տեսարաններով։
Երեկոյան հանգստացեք հարակից ննջասենյակում, որտեղ հատուկ մեծության քինգ սայզ չափի մահճակալն ապահովում է կատարյալ գիշերային քուն։ Փաթաթվեք բարձրորակ բամբակյա սպիտակեղենով՝ փափուկ ու թեթև ծածկոցով, և ընտրեք Ձեր նախընտրած բարձը՝ լիակատար հարմարավետություն ստեղծելու համար։ Ննջասենյակում առկա է նաև երկրորդ հեռուստացույցը՝ Ձեր նախընտրած հաղորդումներից չզրկվելու համար։
Լոգասենյակը ընդարձակ և լուսավոր է՝ պատված բարձրակարգ սալիկներով և հատուկ կահավորանքով։ Այն ներառում է լոգարան և ցնցուղ, և ամբողջությամբ համալրված է բարձրորակ հիգիենիկ պարագաներով՝ օճառներ, շամպուններ, վարսահարդարիչ, փափուկ բամբակյա սրբիչներ և լոգանքի խալաթներ։ Ձեր սենյակում առկա են նաև օդորակիչ, մինի-բար, հեռախոս, դեպոզիտար արկղեր, արդուկ և արդուկելու սեղան։
Ստատուս Սյուիթի հյուրերն կարող են անվճար և անսահմանափակ օգտվել լողավազանից, սաունայից և ֆիթնես կենտրոնից։ Հյուրերին նաև տրամադրվում է հավելյալ երեկոյան մաքրության ծառայություն, որն ապահովում է սենյակի մաքրությունը և կոկիկությունը ողջ օրվա ընթացքում։ Մաքրուհիների հավելյալ այցելության շնորհիվ սենյակը միշտ պահպանվում է մաքուր և կոկիկ՝ ապահովելով լիարժեք քնի համար անհրաժեշտ միջավայր։