Բարի գալուստ Հանրապետության ամենամեծ և լավագույն հյուրանոցներից մեկը՝ «Ani Plaza Hotel»
Որպես Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի, ամենամեծ հյուրանոցը՝ «Ani Plaza Hotel»-ը ամեն տարի հյուրընկալում է հազարավոր զբոսաշրջիկների։ Հյուրանոցն ունի կենտրոնական տեղակայվածություն քաղաքում՝ ընդամենը մեկ փողոց է բաժանում այն Օպերայի և բալետի ազգային թատրոնից, իսկ Կասկադ համալիրը գտնվում է տասը րոպե քայլելու հեռավորության վրա։ Այս վայրից կարելի է հիանալ քաղաքի շլացուցիչ համայնապատկերով և Հայաստանի սրբազան խորհրդանիշի՝ շքեղ Արարատ լեռան անզուգական գեղեցկությամբ։
Հյուրանոցը ապահովում է բարձրակարգ սպասարկում՝ հարմարեցված, նույնիսկ, ամենապահանջկոտ հյուրերի կարիքներին։ Այստեղ Ձեզ հասանելի են ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կոնֆերանս սրահներ, սպա և գեղեցկության սրահներ, լողավազան և մարզասրահ։